Հայտարարություն
Այս իշխանությունների նպատակն է խլել մեր ինքնությունը, հայրենիքը և սրբությունները:
Իրենց քրիստոնյա հորջորջող, բայց պարբերաբար անպարկեշտ պահվածք դրսևորող ՀՀ վարչապետը տիկնոջ հետ միասին հերթական անգամ ցնցեց համայն հայությանը՝ վարկաբեկելով Եկեղեցին ու հայհոյելով հոգևոր առաջնորդությանը։
Ակնհայտ է, որ իշխանությունը մարտահրավեր է նետել Եկեղեցուն, քանի որ իրենց ազգադավ ու հայրենակործան պարտությունը քողարկելու, ինչպես նաև ազգը կործանելու հատուկ հրահանգված քարոզչություն անելու խնդիր ունեն։
Խառնակ այս օրերին համահունչ է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը, որը պիտի յուրաքանչյուրի ականջին հասնի որպես ահազանգ:
Քաղաքական ուժերը ժամանակավոր են, իսկ Եկեղեցին՝ մեր կենսունակության աղբյուրն ու ինքնության ոգին՝ հարատև։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորական դաս